Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է իր ելույթներն Աբու Դաբիի միջազգային մրցաշարում: Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայից հայտնում են, որ 1/4 եզրափակիչ խաղում Հայաստանն ուժերը չափեց «Ալ Վադա» ակումբի հետ:

Հանդիպումն ավարտվեց Հայաստանի հավաքականի հաղթանակով՝ 108:84 հաշվով։ Ըստ այդմ՝ Հայաստանի հավաքականն անցավ մրցաշարի կիսաեզրափակիչ փուլ: Հայաստանի կազմում առավել շատ արդյունավետ են գործել Ալբերտ Թադևոսյանը, Արտյոմ Թավակալյանը, Յուրա Մելիքյանը և Դանիել Կիրակոսյանը:

Կիսաեզրափակչում Հայաստանի մրցակիցը հայտնի կդառնա ավելի ուշ:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն