«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ազգային ժողովում երեկ ավարտվեց մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունը: Օրակարգային մյուս հարցերն են կառավարության կառուցվածքն ու ծրագիրը: Չնայած երկու նախագծերն էլ դեռեւս շրջանառության մեջ չեն դրվել, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը որոշակի մանրամասների տեղյակ է:

Ինչպես հայտնի է, ստեղծվելու է Ներքին գործերի նախարարություն՝ նոր լիազորություններով, եւ այնտեղ որպես փոխնախարար կգործուղվի նախկին պատգամավոր Հակոբ Սիմիդյանը: Մյուս փոփոխությունը վերաբերելու է փոխվարչապետերից մեկի լիազորություններին, եւ տարածքային կառավարման ամբողջ ոլորտն այսուհետ կլինի փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի ղեկավարման տակ, որն ավելի փորձառու է այդ ոլորտում:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն