Խորվաթիան ադրբեջանական գազ ստացող եվրոպական 10-րդ պետությունն է
Ադրբեջանի պետական նավթային ընկերությունն այսօրվանից սկսել է գազ մատակարարել Խորվաթիա: Այդ մասին հայտնում է SOCAR-ի մամուլի ծառայությունը։ Հաղորդագրության մեջ մատակարարման ծավալները չեն նշվում։ Ընկերության տվյալով՝ Խորվաթիան դարձել է 10-րդ երկիրը, ուր ադրբեջանական գազ է մատակարարվում։ Ադրբեջանական գազի գնորդների թվում են՝ Բուլղարիան, Հունգարիան, Հունաստանը, Վրաստանը, Իտալիան, Ռումինիան, Սերբիան, Սլովենիան և Թուրքիան։
2023 թվականին Ադրբեջանը արտահանել է 23,8 միլիարդ խորանարդ մետր գազ (2022 թվականին Եվրոպա մատակարարումների աճը կազմել է 11,8 միլիարդ խորանարդ մետր (աճը՝ 3,5 տոկոս)։
2024 թվականին Ադրբեջանից գազի արտահանումը կանխատեսվում է 25 միլիարդ խորանարդ մետրի չափով, որից 13 միլիարդ խորանարդ մետրը կուղղվի Եվրոպա։