«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԱԾ-ն առաջիկայում հարցաքննության է հրավիրելու Վերաքննիչ քրեական դատարանի դատավորներին։ Ինչպես հայտնի է, ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանը դիմել էր ԱԱԾ քննչական դեպարտամենտի ղեկավարին եւ փորձել էր պարզաբանումներ ստանալ, թե ինչքան ժամանակ է անհրաժեշտ՝ այդ ավտոմատ համակարգը նորից վերադարձնելու եւ այդ գործընթացը նորից վերսկսելու համար, եւ իրեն հայտնել էին, որ կատարվում են քննչական գործողություններ, ու նշանակվելու է համապատասխան ոլորտի փորձաքննություն։

Եվ, ահա, այս գործի շրջանակներում ԱԱԾ-ում առկա է դատավորների ցուցակ, որոնք պետք է առաջիկայում հարցաքննվեն։ Գագիկ Ջհանգիրյանն այս մասով ասել էր. «Որովհետեւ իրենք ոչ միայն կասկածներ ունեն, որ արհեստական միջամտության դեպքեր կան, այլ ասացին, որ նաեւ այդպիսի ապացույցներ ունեն կոնկրետ գործերով։ Հետեւաբար այդ խնդիրը պետք է դառնա նախաքննական լուրջ քննության առարկա»։

Առաջիկայում լուրջ հարցաքննություններ կլինեն։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն