Իսրայելի պաշտպանության բանակը զգուշացրել է երկրի քաղաքական գործիչներին, որ Գազայի հատվածում մարտերի սրումը սպառնում է ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող պատանդների կյանքին, հաղորդում է Channel 13-ը:

«Իսրայելի պաշտպանության բանակը նախազգուշացրել է երկրի քաղաքական ղեկավարությանը, որ Գազայի հատվածում ռազմական գործողությունների ցանկացած ընդլայնում վտանգի տակ է դնում պատանդների կյանքը»,- ասվում է հայտարարության մեջ։

Հանգստյան օրերին Ռաֆահի թունելում հայտնաբերվել էր վեց պատանդի մարմին։ Ըստ The Times of Israel-ի՝ Իսրայելի պաշտպանության բանակը փորձում է չմտնել այն տարածքները, որտեղ, ըստ տեղեկությունների, կարող են պատանդներ պահվել։ Տվյալ դեպքում հետախուզական տվյալները, ըստ երևույթին, բավականաչափ ճշգրիտ չեն եղել, ենթադրում է պարբերականը։ Նախնական հետաքննությունը ցույց է տվել, որ Ռաֆահի թունելի մոտ տեղակայված ՀԱՄԱՍ-ի դիտորդները, հավանաբար, նկատել են իսրայելցի զինվորականների մոտենալը և ահազանգել պահակներին, որոնք էլ սպանել են գերիներին:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն