ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է ԱՄՆ ֆինանսների նախարարության՝ Russia Today մեդիա խմբի, RT հեռուստաալիքի և դրանց մի շարք դուստր ձեռնարկությունների (Sputnik, Ruptly) դեմ պատժամիջոցների նոր փաթեթի ընդունման վերաբերյալ հաղորդագրությանը։

Մոսկվան անպատասխան չի թողնի ԱՄՆ իշխանությունների գործողությունները, որոնք սահմանափակումներ են մտցրել ռուսական մեդիա հոլդինգների վրա, հայտարարել է ՌԴ արտաքին գերատեսչությունը։

«Ամերիկյան իշխանությունների գործողությունները, որոնք ուղղակիորեն հակասում են տեղեկատվության ազատ հասանելիության և ԶԼՄ-ների բազմակարծության ապահովման ոլորտում իրենց պարտավորություններին, անպատասխան չեն մնա։ Մեկ անգամ ևս զգուշացնում ենք, որ ռուս լրագրողներին ԱՄՆ տարածքից վտարելու փորձերը, նրանց աշխատանքի համար անընդունելի պայմանների ստեղծումը կամ նրանց գործունեությանը խոչընդոտելու ցանկացած այլ ձև, այդ թվում՝ վիզային գործիքակազմի գործարկմամբ, հիմք կհանդիսանան ամերիկյան ԶԼՄ-ների նկատմամբ համաչափ կամ անհամաչափ պատասխան միջոցներ ձեռնարկելու համար»,-ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն