ՀՀ արտգործնապարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Անդրիյ Սիբիհային` Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։

«Շնորհավորելով Անդրիյ Սիբիհային Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ ակնկալում եմ մեր համատեղ ներգրավվածությանը և համագործակցությանը Հայաստանի և Ուկրաինայի հարաբերությունների հետագա զարգացման գործում»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Միրզոյանը:

Միրզոյանը նաև շնորհակալություն է հայտնել Դմիտրո Կուլեբային տարիների կառուցողական համագործակցության համար և հաջողություններ է մաղթել նրան:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն