Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է ներկայիս պատերազմական պայմաններում գրաքննության անհրաժեշտության մասին: Միևնույն ժամանակ, Կրեմլի խոսնակն ընդգծել է, որ խոսքի լիակատար ազատության կողմնակից է։

«Կարծում եմ, որ տեղեկատվությունը սահմանափակել չի կարելի։ Եթե դուրս գանք սուր բորբոքման այս շրջանից, ապա, իհարկե, պետք է լինի տեղեկատվության ազատություն։ Մենք գտնվում ենք պատերազմի պայմաններում, այստեղ սահմանափակումներն արդարացված են, ինչպես նաև գրաքննությունն արդարացված է, ինչ մեղքս թաքցնեմ: Բայց երբ պատերազմն ավարտվի, իսկ ցանկացած պատերազմ խաղաղությամբ է ավարտվում, ապա պետք է լինի տեղեկատվության լիակատար ազատություն»,- պարզաբանել է Պեսկովը։

Ավելի վաղ Կրեմլի խոսնակը նշել էր, որ Ռուսաստանը ռազմական գործողությունները կավարտի այն ժամանակ, երբ հասնի իր նպատակներին և անվտանգություն ապահովի ապագա սերունդների համար։ Նրա խոսքով՝ Մոսկվան կոնկրետ ժամկետներ չի սահմանում, բայց որքան արագ դա տեղի ունենա, այնքան լավ:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն