Կազանում հոկտեմբերի 22-24-ն անցկացվելիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին Հայաստանը կմասնակցի վարչապետի մակարդակով։ Տեղեկությունը հաստատել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։ 

Ավելի վաղ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը հայտարարել էր, որ Հայաստանը մասնակցելու է հոկտեմբերին Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին։ 

BRICS-ին անդամակցում է 9 երկիր, այդ թվում՝ Ռուսաստանը, Չինաստանն ու Հնդկաստանը։ Երեք տասնյակից ավելի զարգացող երկիր կառույցին անդամակցելու ցանկություն է հայտնել։ Խմբի հետագա ընդլայնումը կարող է քննարկվել Կազան կայանալիք գագաթնաժողովի ընթացքում։

Bloomberg-ի տեղեկություններով Թուրքիան պաշտոնապես BRICS-ին անդամակցության հայտ է ներկայացրել։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն