Հայաստանը խոցելի է թե քաղաքական, թե ռազմական, թե դիվանագիտական հարթություններում: Այսօր, «Սրբազան» շարժման կազմակերպած «Դեպի կայուն և երկարաժամկետ խաղաղություն» թեմայով քննարկման ժամանակ, իր ելույթում ասաց  ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Ըստ պատգամավորի, ՀՀ իշխանությունը՝ իր զիջողական քաղաքականության արդյունքում, ստեղծել է մի իրավիճակ, որ Հայաստանի հաջորդ բոլոր իշխանությունները մեծ խնդիր են ունենալու ռազմական խոցելիության  առումով: Նա նկատեց՝ առանց այդ էլ 44-օրյա պատերազմից հետո ռազմաքաղաքական բալանսը խախտվել էր, բայց հետագայի զիջումները և ՀՀ տարածքում ադրբեջանական ուժերի գոյությունը ավելի բարդ իրավիճակ է ստեղծում մեր պետության համար, քան կարելի է պատկերացնել: Այս ամենին եթե հավելենք այն, որ ՀՀ ԶՈւ հրամանատարների մի մասը զոհվեց, մի մասը հեռացվեց աշխատանքից կամ գտնվում է այնպիսի տեղում, որ ազդեցություններից զուրկ է, պատկերն ավելի գունեղ է դառնում: Պատգամավորի կարծիքով,  ԶՈւ-ի նկատմամբ իշխանության կողմից հարձակումներն ու թիրախավորումներն էլ թույլ չեն տալիս՝ կարող ռեսուրսին ներգրավվել համակարգում, արդյունքում, իրականությունը բավական տխուր է ստացվում: 

«Իրավիճակի բավականին մանրազնին դիտարկումը և վերլուծությունը ցույց են տալիս, որ Ադրբեջանի նպատակները ոչ միայն ուղղված են եղել բանակցային գործընթացում առավելություն ապահովելուն կամ Հայաստանի հետ շանտաժի լեզվով խոսելուն, այլ  2023թ. ընթացքում Ադրբեջանը հնարավորություն է ստացել բավականին լուրջ առավելություն ստանալ ռազմավարական առումով»,- ասաց նա։ Անգամ այս պարագայում, Տիգրան Աբրահամյանը տեսնում է ՀՀ ԶՈւ վերականգնման, բայց դրա համար պետք է նախ գործող իշխանության հեռացում, ապա, նոր իշխանության կողմից ճիշտ թիրախների նախանշում:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն