Ուրախ ենք տեսնել՝ Հայաստանը Ձեր ղեկավարությամբ շարունակում է զարգանալ. Վիետնամի վարչապետի շնորհավորանքը՝ Փաշինյանին
Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության վարչապետ Ֆամ Մին Չինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ուղերձում ասված է.
«Վիետնամի կառավարության, ժողովրդի եւ անձամբ իմ անունից հղում եմ Ձեզ անկեղծ շնորհավորանքներս՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:
Վիետնամը մշտապես կարեւորել է Հայաստանի հետ ավանդական բարեկամությունը եւ ուրախ է տեսնել, որ Հայաստանը Ձեր ղեկավարությամբ շարունակում է զարգանալ եւ գրանցել նշանակալի արդյունքներ:
Ես ուրախ եմ տեսնելու, որ մեր երկու երկրների միջեւ ավանդական բարեկամությունը եւ բազմակողմանի համագործակցությունը շարունակվում են:
Հուսով եմ, որ համատեղ ջանքերով մեր երկրների միջեւ առկա բարեկամությունը, ինչպես նաեւ սերտ երկկողմ հարաբերությունները կշարունակեն զարգանալ՝ ի շահ մեր ժողովուրդների, տարածաշրջանում եւ աշխարհում խաղաղության եւ բարօրության:
Օգտվելով այս առիթից՝ ընդունեք, Ձերդ Գերազանցություն, հարգանքիս խորին հավաստիքը»: