Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր
Պաշտոնական այցով ՀՀ ժամանած՝ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ, ԱԳ և արտաքին առևտրի նախարար Քսավիե Բետելը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր։
Քսավիե Բետելը ծաղկեպսակ է տեղադրել հուշահամալիրում՝ հարգանքի տուրք մատուցելով զոհերի հիշատակին։
Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը նաև ծառ է տնկել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի ծառուղում: