Կարդացեք ՀՅԴ շրջաբերականը, մի քիչ հայրենասիրություն կունենաք. Սաղաթելյան
«Այդ շրջաբերականը ձեզ որտեղի՞ց։ Դուք ԱԱԾ-ի հե՞տ եք աշխատում, արտաքին հետախուզության հե՞տ եք աշխատում։ Ո՞ւմ հետ եք աշխատում»,- Ազգային ժողովում լրագրողներից մեկի հարցին ի պատասխան՝ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, ով հարցնում էր «ՀՅԴ-ի շրջաբերական004»- ի մասին, որում, իբրև դաշնակցականները կողմ են Հայաստանի անկախության աստիճանի նվազմանը, որի մասին գրառում էր արել ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
Նա դիմելով լրագրողին՝ ասաց. «Դուք ամեն անգամ կարող եք մի կեղծիք հրապարակել, հետո գաք ու հարցենք՝ սա կա՞, թե՞ չկա։
Ապօրինի մտնում եք գրասենյակներ, խուզարակում եք, գտնում եք ինչ-որ փաստաթուղթ, կեղծում եք, մատուցում եք հասարակությանը, հետո գալիս ու դեմ ես տալիս միկրոֆոնը՝ կմեկաբանե՞ս՝ ճի՞շտ է, թե՞ ոչ։ Դաշնակցությունը տարվա մեջ 200 շրջաբերական է հրապարակում։
Ծանոթացի Դաշնակցության պաշտոնական հայտարարություններին, կարդա այդ շրջաբերականը, մի քիչ հայրենասիրություն կունենաք, մի քիչ այս պետությանն ու երկրի ինքնիշխանությանը հարգանքով կմոտենաք ու այդ մուտիլովկեքն այլևս չեք անի։
ՀՅԴ համար Հայաստանի անկախությունը, տարածքային ամբողջականությունը քննարկման, սակարկման ենթակա չէ»,- ասաց Սաղաթելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։