Ազգերի լիգա․ Հայաստանը կհանդիպի Հյուսիսային Մակեդոնիայի հետ
Այսօր Սկոպիեի «Տոդոր Պրոյեսկի Արենայում» ժամը 22։45-ին (Երևանի ժամանակով) կհանդիպեն Հյուսիսային Մակեդոնիայի և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքանները։
Հանդիպումը կսպասարկի գերմանական մրցավարական անձնակազմը։ Մրցավար է նշանակվել Հարմ Օսմերսը, մրցավարի օգնականներ՝ Դոմինիկ Շալը և Ստեֆան Լուպը:
Հանդիպման չորրորդ պաշտոնյան կլինի Ֆլորիան Էքսները: VAR-ի մրցավար է նշանակվել Սյորեն Ստորկսը, VAR-ի մրցավարի օգնական՝ Յոհան Պֆայֆերը:
Հայաստանի հավաքականը Ազգերի լիգայի խաղարկությունում ընդգրկված է C լիգայի C4 խմբում Ֆարերյան կղզիների, Հյուսիսային Մակեդոնիայի և Լատվիայի հավաքականների հետ։
Հայաստանի ընտրանին 3 միավորով չորրորդ խմբի առաջատարն է։ Խաղարկության մեկնարկային տուրում Հայաստանի ազգային հավաքականը Երևանում սեպտեմբերի 7–ին 4-1 հաշվով հաղթել էր Լատվիայի հավաքականին:
***
Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականները մինչ օրս հանդիպել են 13 անգամ
4 անգամ հաղթել է Հայաստանի հավաքականը, 6 անգամ՝ հյուսիսմակեդոնացիները, ևս 3 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի: Գոլերի տարբերությունը՝ 18:23 ։
Առաջիկա հանդիպումը կլինի թիմերի միջև 7-րդ հանդիպումը Սկոպյեի Տոշե Պրոեսկի մարզադաշտում
Նախորդ 6 խաղերում 3 անգամ հաղթել են տանտերերը, 2 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի, մեկ անգամ հաղթել է Հայաստանի հավաքականը:
Տոշե Պրոեսկի մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականի կազմում առաջին գոլի հեղինակը Ռազմիկ Գրիգորյանն է (1995 թ.)