Ներկայացուցիչների պալատի Զինված ծառայությունների հանձնաժողովի մի խումբ հանրապետականներ նամակ են հղել նախագահ Բայդենին՝ կոչ անելով վերացնել ԱՄՆ-ի հեռահար հրթիռների, մասնավորապես՝ ATACMS-ի օգտագործման սահմանափակումները Ռուսաստանում թիրախներին հարվածելու համար:

Ստորագրողների թվում են Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մայքլ ՄաքՔոլը, Զինված ծառայությունների կոմիտեի նախագահ Մայք Ռոջերսը, Մշտական ​​հետախուզության կոմիտեի նախագահ Մայք Թերները, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Եվրոպական հարցերի նախագահ Թոմ Քինը, Պաշտպանական հատկացումների նախագահ Քեն Կալվերտը և Հելսինկյան հանձնաժողովի անդամ Ռիչարդ Հադսոնը:

Իր հերթին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաստատել է, որ Սպիտակ տունը քննարկում է Ուկրաինայի կողմից ամերիկյան հեռահար հրթիռների կիրառման արգելքը վերացնելու հնարավորությունը, գրում է BBC-ն։ «Մենք հենց հիմա աշխատում ենք այդ ուղղությամբ»,- լրագրողների հարցերին ի պատասխան՝ ասել է Բայդենը:

Կրեմլը ենթադրում է, որ ԱՄՆ-ն արդեն որոշել է չեղարկել ATACMS հեռահար հրթիռների օգտագործման սահմանափակումները՝ Ուկրաինայից ռուսական տարածքի վրա հարձակումներ իրականացնելու համար, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ամենայն հավանականությամբ, այս բոլոր որոշումներն արդեն կայացված են: Այս ենթադրության հավանականությունը մեծ է: Այս պահին լրատվական արշավ է ընթանում՝ արդեն իսկ ընդունված որոշումը պաշտոնականացնելու համար», - ասել է Կրեմլի խոսնակը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն