1 մլրդ 925 մլն դրամ կհատկացվի 16 համայնքի 25 սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար
Առաջարկում ենք մարզպետների աշխատակազմերին 1 մլրդ 925 մլն դրամ հատկացնել 16 համայնքների 25 սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության՝ սեպտեմբերի 12-ի նիստին ներկայացրեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
«Որ այդ հատկացումն էլ իրականացնենք, [ստացվում է]՝ արդեն այս տարի Կառավարությունը 15 մլրդ 660 մլն դրամ հատկացրել է համայնքներին սուբվենցիոն ծրագրերի համար»,- ասաց նախարարը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվարկեց ծրագրերը, որոնց թվում են գազիֆիկացման, գազատարի կառուցման, ճանապարհների, բակերի նորոգման, հիմնանորոգման, ջրահեռացման համակարգի ու կոյուղագծերի կառուցման, ջրամատակարարման համակարգի արդիականացման և այլ աշխատանքներ: