Լուկաշենկոն Հայաստանի հետ լավ հարաբերություններ պահպանելու հույս է հայտնել
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանրապետությունում բնակվող տարբեր ազգությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ ինքը Հայաստանի հետ լավ հարաբերություններ պահպանելու կողմնակից է:
«Վատ չէր լինի, եթե մենք, ինչպես նախկինում՝ բոլոր թերություններով ու նրբություններով հանդերձ, լավ հարաբերություններ կառուցեինք Հայաստանի հետ։ Հավատացեք՝ մեր մեղքը դրանում բացարձակապես չկա։ Մենք ամեն կերպ փորձել ենք օգնել հայերին, համագործակցել ենք ինչպես ամենամտերիմ մարդկանց հետ, օգնել ենք ամեն կերպ։ Բայց ահա, տեսնում եք, ուզում են Արևմուտք, ԵՄ,- ասել է Լուկաշենկոն և նշել,- հույս ունեմ, որ հայերը շուտով կհասկանան, թե որտեղ է իրենց երջանկությունը։ Հայերը շատ խելացի մարդիկ են»: