Թուրքիայի հյուսիսում ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 27-ի (լուսանկարներ)
Թուրքիայի հյուսիսում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 27-ի, ուրբաթ հայտնել է արտակարգ իրավիճակների կառավարական գործակալությունը:
Հինգշաբթի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաղորդել էր աղետի 17 զոհի մասին:
Օգոստոսի 11-ին հորդառատ անձրևները հեղեղումների և սելավների պատճառ են դարձել երկրի հյուսիսարևելյան մի քանի նահանգներում: Քաղաքի փողոցներում ցեխային առվակներ են գոյացել: Վնասվել են շենքերը, մեքենաները և ենթակառուցվածքները: