Telegram-ը սկսել է համագործակցել Ֆրանսիայի անվտանգության ուժերի հետ․ Liberation
Telegram-ը սկսել է համագործակցել Ֆրանսիայի անվտանգության ուժերի հետ, հայտնում է Liberation–ը։
Աղբյուրը նշում է, որ անչափահասների գործերով վարչության, Ազգային ոստիկանության և ժանդարմերիայի խնդրանքով մեսենջերը տրամադրել է տեղեկատվություն, որով հնարավոր է եղել «որոշ կասկածյալների նույնականացնել»։ Խոսքը, մասնավորապես, երեխաների դեմ ուղղված հանցագործությունների մասին է։