Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշներից մինչև վիճակագրություն օտարերկրյա ներդումների ու Հայաստանի գրավչության մասին։ 4 մասից կազմված ուղեցույցում են այս մանրամասները ներկայացված։ Երկրորդ մասում օտարերկրյա ուղղակի ներդրումների ներհոսքի վիճակագրությունն է։ Հայաստանում տուրիզմի զարգացման համար կան բոլոր նախադրյալները՝ նշվում է երրորդ գլխում, առանձնացվում է երկրի ռազմավարական դիրքը, զարգացած ենթակառուցվածքները և բիզնեսի զարգացմանը նպաստող ներդրումային էկոհամակարգը: Հայաստանի հարուստ մշակութային և բնական արժեքները կարևորագույն տեղում են։ Չորրորդ գլխում անդրադարձ է զբոսաշրջության ոլորտում Հայաստանի ավանդական ու նոր զարգացող ուղղություններին։

Երկու ոլորտ՝ գինեգործությունն ու զբոսաշրջությունը, շատ արագ զարգանում են ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում՝ «Ռադիոլուրին» փոխացում է էկոնոմիկայի նախարարը։ Այս օրերին  Հայաստանում միաձուլվել են այդ ոլորտները՝ դառնալով գինու զբոսաշրջության փառատոն։ Ավելի քան 20 երկրից 120 ներկայացուցիչ է ժամանել Երևան։

«Գինու զբոսաշրջության 8–րդ համաժողովն ենք հյուրընկալում։ Մեզ համար պատմական հնարավորություն է մի կողմից ներկայացնել հայկական զբոսաշրջության, մյուս կողմից՝ գինեգործության հնարավորությունները»։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի, Ներդրումների աջակցման կենտրոնի և Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության համագործակցությամբ հրապարակվել է Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույցը։ Հայաստանի վարչապետը վստահ է՝ այն կնպաստի զբոսարջության զարգացմանը։ Տուրիզմը բարեկեցության արտահայտություն է և բարեկեցության աղբյուր՝ ընդգծում է Նիկոլ Փաշինյանը․

«Կարծում եմ, որ դա ժամանակակից մարդու ճիշտ ընտրությունն է, որովհետև դա էլ է շատ կարևոր, և մենք նաև մեր պատկերացումների մասին էլ պետք է խոսենք, թե որոնք են ծախսային առաջնահերթությունները մարդու համար, որովհետև կառավարության դեպքում դա քննարկում ենք, մարդու համար էլ պետք է քննարկենք։ Իմ կարծիքով՝ այդ առաջնահերթություններից մեկը, իհարկե, կրթությունն է, որը հիմնարար է, նաև տուրիզմը, այն տրամաբանությամբ, որ այն ունի շատ կարևոր, այդ թվում՝ մշակութային կոմպոնենտ»։

Հայկական գինու , ինչպես նաև զբոսաշրջային հնարավորոթյունների հանրահռչակումը օրակարգում է։ «Ժառանգություն յուրաքանչյուր շշում» խորագրով համաժողովը հանրահռչակման քայլերից է, բայց սա բավարար չէ, ասում է էկոնոմիկայի նախարարը․

«Մասնակցում ենք տարբեր տեսակի ցուցադրությունների, տարբեր հանրահայտ հեռուստաալիքներով Հայաստանի ու հայկական գինու վերաբերյալ հոլովակներ, հարցազրույցներ ենք իրականցնում։ Վերջերս ԱՄՆ–ից ենք վերադարձել, որտեղ խոշոր էքսպո ցուցադրության էինք մասնացկում» ։   

Հայաստանում զարգանում է MICE զբոսաշրջությունը՝ (MICE-ը (M – meetings` ժողովներ, I – incentives՝ մոտիվացնող ճանապարհորդություններ, C – conferences` համաժողովներ, E – events / exhibitions – միջոցառումներ, ցուցահանդեսներ)։ Սա տուրզիմի  տեսակ է, երբ զբոսաշրջիկները ճանապարհորդում են գործնական նպատակներով՝ գործնական հանդիպումներին մասնակցելու, իրենց բիզնեսը ընդլայնելու, նոր համագործակցություններ հաստատելու համար։ Կառավարությունն աջակցում է ոլորտի զարգացմանը։ Հայաստանը մեծ երկիր չէ, բայց երբ սկսում ես ճամփորդել, պարզվում է՝ Հայաստանում բացառիկ տեղեր կան.

Տուրիզմը կարևոր է նաև սեփական երկիրը և երկրագունդը ճանաչելու առումով՝ երզրափակում է Հայաստանի վարչապետը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն