Մենք շարունակում ենք աջակցել երկու երկրի ջանքերին՝ հասնելու կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի. Միլլեր
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցի ժամանակ պատասխանել է Նյու Յորքում հայ-ադրբեջանական ևս մեկ հանդիպման հնարավորության մասին հարցին:
«Ես հայտարարություններ չեմ անի այդ առումով: Ակնհայտ է, որ միշտ առիթներ ենք փնտրում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին հրավիրելու համար։ Մենք շարունակում ենք աջակցել երկու երկրի ջանքերին՝ հասնելու կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի։ Նրանք զգալի առաջընթաց են գրանցել խաղաղության համաձայնագրի վերջնական ձևակերպման ուղղությամբ, և մենք պարտավորվում ենք աջակցել նրանց բոլոր հնարավոր միջոցներով, ներառյալ՝ հանդիպման հրավիրելը, եթե դա օգտակար կլինի»,- ասել է Միլլերը: