Մենք ամենատարբեր երկրների հետ ռազմատեխնիկական համագործակցություն ենք իրականացնում, և նաև, ըստ էության, պրոֆեսիոնալ բանակ ենք ստեղծում: Համաշխարհային հայկական գագաթնաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հատկապես Ադրբեջանում շատ է խոսվում այն մասին, որ Հայաստանը Արևմուտքից զենք է գնում: Ընդ որում՝ գիտե՞ք՝ ինչն է հետաքրքիր, որ նրանք ասում են՝ Արևմուտքը զինում է Հայաստանին: Կներեք, բայց որ Ադրբեջանը Չեխիայից զենք է գնում, Իտալիայից զենք է գնում, այդ երբվանի՞ց Չեխիան, Սլովակիան, Իտալիան այլևս Արևմուտք չեն: Այսինքն՝ ինչո՞ւ Ադրբեջանը կարող է Իտալիայից, Չեխիայից, Սլովակիայից, Սերբիայից զենք գնի, իսկ Հայաստանը չի կարող Ֆրանսիայից զենք ձեռք բերել: Ինչո՞ւ Ադրբեջանը կարող է Պակիստանից զենք ձեռք բերել, Հայաստանը չի կարող Հնդկաստանից զենք ձեռք բերել:

Ընդ որում՝ ասում եմ՝ մեր բանակի բարեփոխումները ոչ մի ագրեսիվ ենթատեքստ չունեն իրենց մեջ»,- հայտարարեց Փաշինյանը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն