Ապատեղեկատվության շտկումը Twitter-ում կարող է միայն խորացնել խնդիրը. հետազոտողներ
Ապատեղեկատվության շտկումը Twitter-ում կարող է միայն խորացնել խնդիրը, կարծում են հոտազոտողները, փոխանցու է PA MEDIA-ն:
Հետազոտողները պարզել են, որ դա բացասական հետեւանքներ է ունենում՝ էլ ավելի քիչ ճշգրիտ թվիթերի հանգեցնելով: Հետազոտության առաջատար հեղինակ, Էքսեթերի համալսարանի դոկտոր Մոհսեն Մոսլեհը հայտարարել է, որ արդյունքները «հուսադրող չեն»:
«Օգտատերն ուղղումից հետո ռեթվիթ է արել նորությունները, որոնք զգալիորեն ավելի վատ որակ եւ ավելի կողմնակալ էին, իսկ դրանց ռեթվիթներն ավելի թունավոր բառապաշար էին պարուանկում»,- ասել է նա:
Փորձի համար հետազոտողները նույնականացրել են Twitter-ի՝ տարբեր քաղաքական հայացքներ ունեցող 2000 օգտատիրոջ, ովքեր 11 հաճախակի կրկնվող կեղծ լուրեր են հրապարակել: Այդ բոլոր հոդվածները մերժվել են փաստերը ստուգող snopes.com կայքի կողմից:
Ապա հետազոտական թիմը բոտերի շարք է ստեղծել: Twitter-ում տեղադրված 11 կեղծ պնդումներից որեւէ մեկը հայտնաբերելուց հետո բոտերն այնուհետեւ մոտավորապես այս տեքստն են ուղարկում. «Ես վտահ չեմ այս հոդվածում. գուցե, այն ճիշտ չէ: Ես գտել եմ Snopes- ի հղումը, որում ասվում է, որ այս վերնագիրը կեղծ է»: Պատասխանում նաեւ ճիշտ պատասխանի հղում է եղել:
Հետազոտողները նշել են, որ Twitter-ի օգտատերերը նշել են, որ Twitter-ի օգտատերերի կողմից ռեթվիթ արած նորությունների աղբյուրների ճշգրտությունը շտկումից հետո 24 ժամվա ընթացքում արագորեն իջել է մոտ 1 տոկոսով: