Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3-րդը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին և հայ ժողովրդին՝ Հանրապետության Անկախության օրվա առթիվ՝ հայտնել են Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունից:

«Գնահատում եմ մեր ժողովուրդների միջև կապը և հուսով եմ, որ մեր երկրները կշարունակեն սերտորեն գործակցել գլոբալ կարևոր խնդիրների շուրջ՝ լինի դա խաղաղություն և բարգավաճում թե շրջակա միջավայր և կլիմայի փոփոխություն»,- նշել է թագավորը։

Չարլզ 3-րդը հույս է հայտնել, որ երկկողմ շփումները կնպաստեն ապագա սերունդների բարօրությանը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն