Թալիբները վերահսկողություն են հաստատել Աֆղանստանի Լաշկարգահ քաղաքի վրա
Թալիբան» շարժման գրոհայինները գրավել են Աֆղանստանի հարավում գտնվող Հիլմենդ նահանգի վարչական կենտրոնը` Լաշկարգահ քաղաքը, հայտնում է Ariana News-ը:
«Թալիբան» շարժման ներկայացուցիչ Զաբիուլլահ Մուջահիդը հայտարարել է, որ Հերաթ, Քանդահար, Հելմանդ եւ Բադղիս նահանգներն ամբողջությամբ գտնվում են թալիբների ձեռքում:
Զինյալները նաեւ 48-ժամյա զինադադար են հայտարարել` քաղաքից խաղաղ բնակիչներին ու զինվորականներին տարհանելու համար:
Ապրիլին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր Աֆղանստանում օպերացիայի ավարտի մասին, որի արդյունքում թալիբները մի քանի ուղղություններով ավելացրեցին հարձակման տեմպերը: