Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով քննում է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի  համապատասխանոթյունը Սահմանադրությանը:

Կանոնակարգի օրենքի նախագիծը կառավարությունը չզեկուցվող հարցերի փաթեթով հաստատել է սեպտեմբերի 5-ին: Մինչև Ազգային ժողովում կմեկնարկի նախագծի վավերացման ընթացակարգը, այն ուղարկվել է Սահմանադրական դատարան:

Հիշեցնենք, ըստ երկու երկրի սահմանազատման հանձնաժողովների՝ ապրիլի 19-ի 8-րդ հանդիպման արձանագրության, հանձնաժողովներն ավարտել են համատեղ գործունեության կանոնակարգի համաձայնեցման աշխատանքը: Կանոնակարգը ստորագրվել է օգոստոսի 30-ին և Հայաստանն ու Ադրբեջանը սկսել են ներպետական ընթացակարգերը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն