Թբիլիսիի մերձակայքում գտնվող ՆԱՏՕ-Վրաստան համատեղ վարժական կենտրոնի զորավարժարանում տեղի է ունեցել «ETERNITY 2024» բազմազգ հրամանատարաշտաբային զորավարժությունների բացման պաշտոնական արարողությունը:

Հաղորդվում է, որ զորավարժության շտաբային և դաշտային բաղադրիչներին մասնակցում են Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի զինծառայողները, ինչպես նաև Վրաստանի ՆԳՆ Խողովակաշարերի ռազմավարական պաշտպանության դեպարտամենտի և «Վրացական երկաթուղու» ներկայացուցիչները:

Նշվում է, որ զորավարժությունը նպատակ ունի «բարելավելու միջգերատեսչական համակարգումը և արտակարգ հաղորդակցությունը բազմազգ միջավայրում, ինչպես նաև ռիսկերի կառավարումն ու ֆունկցիոնալ համատեղելիությունը»:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն