«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․

«Ի՞նչ եք կարծում, այս հեղեղատարը ինչպես է հեռացնելու անձրևաջրերը, երբ ինքը աղբով է լցված ու խցանված է ամբողջովին։

2024 թվականի Երևանի բյուջեով կեղտաջրերի հեռացմանն ու համակարգի թարմացմանը 1 միլիարդ 800 միլիոնից ավելի գումար է հատկացված, բայց միևնույն է, խնդիրը չի լուծվում ու անգամ թեթև անձրևը Երևանը վերածում է օվկիանոսի։ Քաղաքային կառավարումը լիովին ձախողված է...»:



Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն