ԲՐԻԿՍ-ի հնարավորություններից օգտվելը բխում է մեր երկրի շահերից. Բաբկեն Թունյան
Հայաստանը կարող է ինտեգրվել ցանկացած միջազգային սխեմայի, որը բխում է իր շահերից. Կոնկրետ ԲՐԻԿՍ-ի մասով ինչ որոշում կկայացվի, ես չեմ կարող ասել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը:
«Կարծում եմ՝ թեկուզ չանդամակցենք որեւէ կառույցի, այդ կառույցի հնարավորություններից օգտվելը կամ որեւէ այլ կարգավիճակով այդ սխեմաներին կամ մեխանիզմներին մասնակցելը բխում է մեր երկրի շահերից, որովհետեւ աշխարհը գնում է սահմանների հեշտացման: Այսինքն սահմանները պետք է տարբեր երկրների սահմանները խոչնդոտ չհանդիսանան միմյանց հետ նորմալ հարաբերություններ կառուցելու համար»,- նշեց նա: