ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը մասնակցել է Լոռի Բերդ համայնքի համայնքային կենտրոնի նորամուտի արարողությանը: Միջոցառմանը ներկա էին նաև Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Ատեփանավան և Տաշիր համայնքների ղեկավարներ Արմեն Գրիգորյանը և Էդգար Արշակյանը, Լոռի Բերդի համայնքապետ Արայիկ Ներսիսյանը: Այդ մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից:

Համայնքային կենտրոնը վերակառուցվել է ՀՏԶՀ պատվիրատվությամբ, կառուցվել է նաև երկրորդ հարկ: Պայմանագրային արժեքը 162 մլն դրամ է:



Նախարարը Լոռի Բերդի համայնքապետարանում համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի, աշխատակազմի և ավագանու մասնակցությամբ անցկացրած խորհրդակցության ընթացքում շնորհավորել է նորամուտի կապակցությամբ և նշել, որ համայնքային կենտրոնների և քաղաքացիական սպասարկման գրասնյակների պայմանների բարելավումը ՀՀ Կառավարության առաջնահերթություններից են։

Սանոսյանն ընդգծել է, որ տարեցտարի համայնքներին տրվող դոտացիաների ավելացումը ևս մեծ դերակատարություն ունի տարբեր ծրագրերի առավել արդյունավետ իրականացման հարցում։ Համայնքի ղեկավարն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ Կառավարությանը, նախարարին և մարզպետին, ՀՏԶՀ-ին համայնքի նկատմամբ ցուցաբերած մշտական հոգածության համար:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն