Համայնքային տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված՝ Կառավարության համաֆինանսավորմամբ սուբվենցիոն ծրագրերով իրականացվում են Արաքս համայնքի համար կենսական նշանակություն ունեցող մի շարք ծրագրեր։

Արաքս գյուղում կառուցվում է պոմպակայան:

2023 թ. հավանության արժանացած սուբվենցիայի ծրագիր է։ Ենթածրագրի ընդհանուր արժեքը 94.8 մլն դրամ է՝ 70 %-ը՝ Կառավարության, 30 %-ը՝ համայնքի համաֆինանսավորմամբ։ Շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են:

Ծրագրի արդյունքում սահմանամերձ Արաքս բնակավայրում կկառուցվի 1 պոմպակայան՝ 2 պոմպով, կոռոգվեն 60% անմշակ հողեր: Շահառուների թիվը՝ 200 բնակիչ, 80 տնտեսություն։

Արաքս համայնքում կառուցվում է Արաքս և Մեծամոր բնակավայրերը սնուցող գազատար խողովակ, իրականացվում է Արաքս բնակավայրի Դեմիրճյան և Դրոյի փողոցների, Մեծամոր բնակավայրի Սարյան և Աբովյան փողոցների գազիֆիկացում:



2023 թ. հավանության արժանացած սուբվենցիայի ծրագիր է։ Ծրագրի ընդհանուր արժեքը 556.9 մլն դրամ է՝ 65 %-ը՝ Կառավարության, 35 %-ը՝ համայնքի համաֆինանսավորմամբ: Շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են:

Ծրագրի արդյունքում կառուցվում է 17,753 գծ.մ գազատար և 1 ԳԲԿ (գազաբաշխիչ կայան), այդ թվում՝ Արարատի մարզի Մասիս համայնքի տարածքում՝ 5211 գծ.մ գազատար, 1 ԳԲԿ Արաքս համայնքի տարածքում՝ 12542 գծ.մ գազատար։

Մեծամոր բնակավայրում բարեկարգվել է Աբովյան փողոցի 1/2 հասցեում գտնվող մանկապարտեզի բակը:



2023 թ. հավանության արժանացած սուբվենցիայի ծրագիր է՝ 33.5 մլն դրամ արժեքով՝ 70 %-ը՝ Կառավարության, 30 %-ը՝ համայնքի համաֆինանսավորմամբ։

Շինարարական աշխատանքներն ավարտվել են: Ծրագրի արդյունքում բարեկարգվել է 2022 թվականի սուբվենցիայի ծրագրի շրջանակներում հիմնանորոգված Մեծամոր բնակավայրի մանկապարտեզի բակը՝ 250 քմ մակերեսով։

Բարեկարգվել է նաև Առատաշեն գյուղի Ա.Այվազյան փող. թիվ 34 հասցեում գտնվող մանկապարտեզի բակը:

2023 թ. հավանության արժանացած սուբվենցիայի ծրագիր է՝ 30.9 մլն դրամ արժեքով՝ 70 %-ը՝ Կառավարության, 30 %-ը՝ համայնքի համաֆինանսավորմամբ։



Շինարարական աշխատանքներն ավարտվել են: Ծրագրի արդյունքում բարեկարգվել է 2020 և 2022 թվականների սուբվենցիայի ծրագրի շրջանակներում հիմնանորոգված Առատաշեն բնակավայրի մանկապարտեզի բակը՝ 200 քմ մակերեսով։

Գայ գյուղում հիմնանորոգվել է համայնքապետարանի շենքը:

2022 թ. հավանության արժանացած սուբվենցիայի ծրագիր է։ Ենթածրագրի ընդհանուր արժեքը կազմել է 43.2 մլն դրամ, որից 35 %-ը՝ Կառավարության, իսկ 65 %-ը՝ համայնքի մասնաբաժինն է: Շինարարական աշխատանքներն ավարտվել են:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն