Թեհրանն անպատասխան չի թողնի Իսրայելի ագրեսիվ գործողություններից ոչ մեկը․ Քանանի
Թեհրանն անպատասխան չի թողնի Իսրայելի ագրեսիվ գործողություններից ոչ մեկը, Իրանի իշխանությունները հետևում են տարածաշրջանում տիրող իրավիճակին՝ շարունակելով շփումները Լիբանանի իշխանությունների հետ։ Այդ մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։
Նրա խոսքով՝ Իրանը հանդես է գալիս կայուն և անվտանգ Մերձավոր Արևելքի օգտին, սակայն դա չի նշանակում, որ Թեհրանը վախենում է պատերազմից: Քանանին նշել է, որ Իրանը բազմիցս փորձել է նախազգուշացնել միջազգային հանրությանը, որ Գազայի դեմ Իսրայելի կողմից պատերազմի շարունակումը կարող է հանգեցնել տարածաշրջանում ավելի ընդգրկուն պատերազմի։