Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսին՝ Անկախության օրվա առթիվ: Ուղերձում մասնավորապես, ասված է.

«Սրտանց շնորհավորում եմ Կիպրոսի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։

Հայաստանը բարձր է գնահատում Կիպրոսի հետ ավանդական բարեկամական հարաբերությունները, որոնք աչքի են ընկնում միմյանց համերաշխություն և աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությամբ:

Կցանկանայի գոհունակությամբ նշել երկու երկրների միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, ինչի մասին են վկայում տարբեր հարթակներում հանդիպումների ինտենսիվությունը և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացումը:

Վստահ եմ, որ մեր ժողովուրդների միջև ամուր բարեկամության վրա խարսխված առանձնահատուկ հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ընդլայնվել՝ ի բարօրություն երկու պետությունների և ժողովուրդների»:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն