Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի պաշտոնակիցների հետ: Արաղչին ընդգծել է, որ Իրանը երկու ամիս զսպվածություն է դրսևորել և այժմ օգտվել է օրինական ինքնապաշտպանության իր իրավունքից՝ հիմնված ՄԱԿ-ի Կանոնադրության 51-րդ հոդվածի վրա և բացառապես թիրախավորել է ռազմական օբյեկտները: «Գործողությունն ավարտվել է, սակայն եթե սիոնիստական ռեժիմը պատասխան գործողություն իրականացնի, մեր պատասխանն ավելի հուժկու կլինի: Իրանը լարվածության սրման ու պատերազմի չի ձգտում, բայց պատերազմից էլ չի վախենում»,- ասել է Արաղչին:

Իրանական հեռուստաալիքի հետ հարցազրույցում Աբբաս Արաղչին հայտարարել է, որ գործողությունից առաջ ԱՄՆ-ի հետ ուղերձներ չեն փոխանակել: «Պատասխանից հետո Շվեյցարիայի միջոցով ԱՄՆ-ին նախազգուշացրել ենք, որ սա ինքնապաշտպանության մեր իրավունքն է և մտադիր չենք գործողությունը շարունակել: Մենք նաև զգուշացրել ենք ԱՄՆ-ին և շահագրգիռ բոլոր երկրներին հետ քաշվել ու չմիջամտել»:

Նա շեշտել է, որ բոլոր երկրները պետք է ջանքեր գործադրեն հրադադար հաստատելու, Իսրայելի գործողություններն ու հատկապես Լիբանանում և Գազայում լարվածության խորացումը կանխելու համար:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն