Իրանի իշխանությունները չեղարկել են ավիաթռիչքների բոլոր սահմանափակումները, որոնք սահմանվել էին հոկտեմբերի 1-ին Իսրայելի վրա զանգվածային հրթիռային հարձակումից հետո, հայտարարել է Իսլամական Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ներկայացուցիչ Ջաֆար Յազարլոուն։

«Անվտանգ թռիչքների համար բոլոր պայմաններն ապահովելուց հետո բոլոր սահմանափակումները հանվել են, և ավիաընկերություններին թույլատրվել է թռիչքներ իրականացնել առավոտյան ժամը 05:00-ից»,- Յազերլոուի խոսքերն է մեջբերում IRNA գործակալությունը:

Նախկինում չեղարկված բոլոր չվերթների տոմսերի արժեքը ուղևորներին կփոխհատուցվի, հավելել է նա։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն