Իրավապահ մարմինները քրգործ չեն բացում և վարչապետին չեն հրավիրում ցուցմունք տալու համար․ քաղաքագետ
«Վարչապետը հայտարարում է, որ տիրապետում է պետական դավաճանության մասին այնպիսի տվյալների, որի մասին իրավապահ մարմինները տեղյակ չեն, իսկ իրավապահ մարմինները քրեական գործ չեն բացում»,- գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ հոկտեմբերի 2-ին ԱԺ-ում արած հայտարարությանը։
«Վերջերս սկսել եմ շատ վատ հասկանալ, թե ինչպիսի իրականության մեջ եմ հայտնվել։ Ափսոս, որ Կաֆկան 100 տարի առաջ է գրել իր «Դղյակը», թե չէ ես պետք է նման մի բան գրեի այսօր։
Վարչապետը հայտարարում է, որ տիրապետում է պետական դավաճանության մասին այնպիսի տվյալների, որի մասին իրավապահ մարմինները տեղյակ չեն։
Իրավապահ մարմինները քրեական գործ չեն բացում և վարչապետին չեն հրավիրում ցուցմունք տալու համար։
Արդյունքում, և վարչապետի վրա է պետք հոդված դնել, պետական դավաճանության մասին իմանալու և դա իրավապահ համակարգին չհայտնելու, և իրավապահ համակարգի պատասխանատուների վրա, վարչապետին ցուցմունք տալու համար ծանուցում չուղարկելու համար։
Եվ այսպես ապրում ենք»,- գրել է Դանիելյանը։