Անգլիայում զանգվածային հրաձգության հետեւանքով 6 մարդ է զոհվել
Անգլիայի հարավ-արեւմուտքում գտնվող Պլիմութ քաղաքում զանգվածային հրաձգության հետեւանքով զոհվել է 6 մարդ, այդ թվում` մեկ երեխա, հայտնում է Reuters-ը:
Երկու կին եւ երկու տղամարդ, այդ թվում` կասկածյալը, եւ մինչև 10 տարեկան երեխան, հրազենային վնասվածքներից մահացել են դեպքի վայրում: Ոստիկանությունը հավելել է, որ հիվանդանոցում մահացել է եւս մի կին` նշելով, որ միջադեպը կապված չէ ահաբեկչության հետ:
Սա 11 տարվա մեջ առաջին զանգվածային գնդակահարությունն էր երկրում:
Միջադեպի հետաքննությունը շարունակվում է: