Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ գագաթնաժողովը
Մեկնարկել է ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահությամբ: ԱՊՀ երկրների ղեկավարները նախ լուսանկարվել են, այնուհետև մեկնարկել է նիստը:
Ռուսաստանի նախագահն անկեղծ և կառուցողական քննարկումների հույս է հայտնել:
«ԱՊՀ-ի շրջանակում փոխգործակցությունը Ռուսաստանի արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթություններից է: Համագործակցության երկրները մեր ամենամոտ հարևաններն ու բարեկամներն են և ռազմավարական գործընկերները»,- ասել է Պուտինը: