«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«ԱԶԳԱՅԻՆ ԱՄՈԹԻ Ու ՆՎԱՍՏԱՑՄԱՆ ՇԱՐՈւՆԱԿՎՈՂ ԺԱՄԱՆԱԿԸ․․․

Լաչինը կլինի է ԱՊՀ երկրների 2025 թվականի մշակութային մայրաքաղաքը։

Այս մասին հոկտեմբերի 8-ին, ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպմանը հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վ․ Պուտինը։

COP 29-ից հետո սա հերթական հարթակն է, ուր Ադրբեջանը ձգտելու է "փայլեցնել իր քաղաքակրթական դեմքը", իրեն դիրքավորելով որպես "հազարամյակների մշակութային ժառանգության իրավահաջորդ", այդպիսով կրկին հաստատելով իր դոմինանտ ներկայությունը Հարավային Կովկասում։

Սա անում է մի երկիր, ուր հայկակայն մշակութային հետքի վերացումն ու հայկակական մշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմը դրված էեն պաշտոնական, պետական քաղաքականության հիմքերի վրա, մի երկիր, որը զբաղված է պատմական զեղծարարությամբ, մի երկիր, որը էթնիկ զտմանը զուգահեռ Արցախի օկուպացված տարածքներում մշակութային ցեղասպանություն է իրականացնում օրը ցերեկով։

Ադրբեջանի ձեռքերը բռնող չկա․ ՀՀ ղեկավարությունը՝ խեղճի, պարտվածի ու քաղաքական մուրացկանի բովանդակությամբ , դիվանագիտական լարախաղացությամբ/յալանչիությամբ/ է զգաղված ու հնարավոր բոլոր քաղաքական մայրաքաղաքներն ու հարթակները ծառայեցնում է հեծանվաքշությանը կամ իր գաստրոնոմիական հետաքրքրություններին։

Սա քաղաքական, քաղաքակրթական, նաև մարդկային չտեսության, ազգային շահեր ուրացման, տհասի ու անտեսլականի վարքագիծ է։

ՀՀ-ն /նփ-ն/իր լռությամբ լեգիտիմացրել և շարունակում է լեգիտիմացել Արցախի անեքսիան, էթնիկ զտումն ու մշակութային վանդալիզմը՝ հայկական հետքի ամբողջական վերացումը։

Ու ՀՀ դե ֆակտո ղեկավարի ծաղրանկարներն ու մեմերը զարդարում են միջազգային լրահոսը։

Ազգային ամոթի ու պարտության շարունակվող ժամանակը․․․

Հ․Գ․ Շուշիի Սրբ․Ղազանչեցոց եկեղեցու խեղված, մզկիթագմբեթ վերականգնումը․․․»։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն