Տավուշը հանուն հայրենիքի շարժման անկման ֆոնին ՀՀԿ-ականները ակտիվորեն տարածում են այն միտքը, որ միայն Սերժ Սարգսյանը կարող է իշխանափոխություն իրականացնել։

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանն օրինակ գրել է․«․․․իրո՞ք ուզում եք, որ Արցախի հարցը փակված չհամարվի,

իրո՞ք ուզում եք նիկոլին հեռացնել եւ դատել

ուրեմն՝ կանգնեք ՀՀԿ-ի կողքին, կանգնեք Սերժ Սարգսյանի կողքին․․Մնացած ինչ անում եք այսօր եւ դեռ կանեք՝ զուտ նիկոլի ջրաղացին ջուր լցնելու մեյմունություն է։

Նա երկրի պես ձեզ էլ է վարի տալու, չկասկածեք․․»,-գրել է ՀՀԿ-ականը։

 ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը գրել է․ « Ըստ իս, Հանրապետությունում կարող է իշխանափոխություն լինել, երբ մի հրապարակ մարդ կանգնի Սերժ Սարգսյանի կողքին, այլ ոչ թե Աջապահյանի, Մաուուքյանի, Սուրենի ու Նիկոլի հիմար թեզերին ականջալուր լինի, թե Նախագահը պետք է հեռանա քաղաքականությունից: Հեռանա, որ ի՞նչ լինի: Հայաստանն էլ վերջնական խժռե՞ք:

 Պետք է վերջապես հասկանաք, որ անկախ բոլոր ներքին տարաձայնություններից, արտաքին ֆրոնտը փայլուն է եղել: Հասկանաք, որ հերոսին փոխարինել եք անասունով ու շարունակում եք այդ նույն հերոսի վրա հաչալով ամրացնել Նիկոլի դիրքերը: Հասկանաք, որ բավական է ապրեք կիսաբաց լուսամուտների Հայաստանում ու անասունի նման ծափ տաք Նիկոլին ու իր երիտթուրքերի ոհմակին, ինչպես նաև լատենտ նիկոլություն անելով թիրախավորեք Սերժ Սարգսյանին»,-գրել է նա։

 Իսկ ահա Սերժ Սարգսյանի ակտիվ աջակից Դավիթ Մկրտչյանը առաջարկել է քայլերի հերթականությունը, որը պետք է անի ժողովուրդը․ «100 հազարով հավաքվում ենք հրապարակում, ապաշխարհում ենք, ներողություն ենք խնդրում Սերժ Սարգսյանից, որից հետո դիմում ենք Սերժ Սարգսյանին որ գա առաջնորդի։ Եթե Սերժ Սարգսյանը հրաժարվում է, ապա շրջափակում ենք ՀՀԿ գրասենյակը ու պահանջում եք, որ վերադառնա: Սա է լուծումը»։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն