ԱՄՆ ՌԾՈՒ-ն գերձայնային հրթիռի շարժիչի առաջին կրակային փորձարկումներն է անցկացրել
ԱՄՆ ռազմածովային ուժերն անցկացրել են պինդվառելիքային առաջին աստիճանի շարժիչի առաջին կրակային փորձարկումները, որը կօգտագործվի ԱՄՆ ռազմածովային ուժերի եւ բանակի գերձայնային հրթիռներում, հայտնում է ամերիկյան ՌԾՈՒ մամուլի ծառայությունը:
Փորձարկումն անցկացրել է Յուտա նահանգի Փրոմոնտորի քաղաքում ԱՄՆ ՌԾՈՒ ռազմավարական համակարգերի ծրագրի գրասենյակը: Հաղորդվում է, որ պինդվառելիքային շարժիչի առաջին աստիճանը կդառնա նոր հրթիռի մաս, որի օգտակար ծանրաբեռնվածությունը կլինի գերձայնային պլանավորված բլոկը։ Այս ամենը միասին կկազմեն գերձայնային հրթիռը:
Ինչպես նշվում է, հաջող փորձարկումը դարձել է կարեւոր հանգրվան, որը թույլ կտա Ռազմածովային ուժերի եւ բանակի համատեղ փորձարկումներ անցկացնել 2022 ֆինանսական տարվա առաջին եռամսյակում եւ, ի վերջո, շահագործման հանձնել հեռահար գործողության գերձայնային զենքեր։