Ղրիմում պեղումների ժամանակ հազվագյուտ բյուզանդական կնիք է հայտնաբերվել
Ղրիմի Բախչիսարայի շրջանում գտնվող արքայազնի պալատի տարածքում պեղումների ժամանակ հայտնաբերվել է կապույտ հազվագյուտ կապարե կնիք։ Այս մասին ասել է արշավախմբի ղեկավար, Ղրիմի դաշնային համալսարանի պատմության բաժնի դեկան Ալեքսանդր Հերզենը, գրում է «Ռիա Նովոստի»-ն։
«Հնագետները գտել են 9-10-րդ դարերի հազվագյուտ կապարե կնիք, որը կարող է պատկանել բյուզանդացի պաշտոնյային, արքայազնի պալատի տարածքում Թեոդորոյի միջնադարյան իշխանության նախկին մայրաքաղաքում, Ղրիմի Բախչիսարայի շրջանի Մանգուպ սարահարթում»,-ասել է Հերցենը։
Նրա խոսքով, կապարային կնիքները, որոնք պատկանում էին Բյուզանդական կայսրության կարևոր անձանց և պաշտոնյաներին, շատ հազվադեպ և չափազանց կարևոր են:
«Նրանք դրանցով կնքել են փաստաթղթեր: Մենք գտել ենք ևս մի քանի նմանատիպ իրեր, բայց դրանք շատ ուժեղ հալված են: Կապարը չի սիրում բարձր ջերմաստիճան, իսկ պալատը հրդեհվել է»,-ընդգծել է Հերցենը:
Բացի այդ, հնագետները հայտնաբերել են 9-10-րդ դարերի գրեթե մի ամբողջ կերամիկական ամֆորա, որի մեջ, ենթադրաբար, պահվել է գինի կամ ջուր:
Մանգուպը միջնադարյան բերդաքաղաք է Ղրիմի Բախչիսարայի շրջանում։ Այն եղել է Թեոդորո իշխանության մայրաքաղաքը, որը ձևավորվել է XIV դարի կեսերին: