Հոկտեմբերի 18-ի գիշերը ռուսական զորքերը 135 անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Ուկրաինայի տարածքի վրա, հայտնել են Ուկրաինայի ռազմաօդային ուժերը Telegram-ում։ «Հակառակորդը հարձակվում է Ուկրաինայի վրա «Շահեդ» տիպի հարձակողական և անհայտ տիպի անօդաչու թռչող սարքերով»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հարձակումներն իրականացվել են Կուրսկի, Օրյոլի և Պրիմորսկ-Ախտարսկի տարածքներից։

Ուկրաինայի զինված ուժերի տվյալներով՝ հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են 80 ԱԹՍ՝ Ուկրաինայի 14 շրջանում։ Ռազմական զեկույցի հրապարակման պահին մինչև մեկ տասնյակ անօդաչու թռչող սարք գտնվել է Ուկրաինայի օդային տարածքում, իսկ երկուսը՝ թռել Բելառուս։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն