ՀՀ քաղաքացիություն ստանալու հեշտացված կարգ՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար արդեն գործում է Հայաստանի քաղաքացիություն ստանալու հեշտացված կարգ։ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը «Ռադիոլուր»-ին փոխանցել է, որ մինչև այս տարվա սեպտեմբեր ավելի քան 4 հազար անձ է դիմել Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար։ Նրանցից ավելի քան 2500-ին հանրապետության նախագահի հրամանագրով քաղաքացիություն է շնորհվել։
Ի դեպ՝ անչափահասները քաղաքացիություն ստանում են ծնողների հետ՝ անձնագրի փոխանակման միջոցով։
Ընթացիկ տարվա առաջին 9 ամսում 16,060 անձ է դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար՝ հայտնել է միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը։ Նա նշել է, որ դիմողների գերակշիռ մեծամասնությունը Ռուսաստանից է։
«Եթե նախկինում տարեկան միջինը լինում էր ՀՀ քաղաքացիություն ստանալու 8,000 դիմում, ապա ռուս-ուկրաինական պատերազմից հետո այս թիվը բազմապատկվել է՝ հասնելով ընդհուպ տարեկան միջինը 25 հազարի»,- նշել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալ Նելլի Դավթյանը։
Նրա խոսքով՝ մեծ ակտիվություն է նկատվում նաև Լիբանանից՝ Մերձավոր Արևելքում հակամարտության սրման հետևանքով անվտանգային իրավիճակի հետ կապված։