Եռակողմ գործընկերությամբ ձևավորվում է նոր մշակույթ. խորհրդարանը հանդես է եկել հերթական նախաձեռնությամբ
Միջազգային գործընկեր դոնոր կազմակերպությունների հետ խորհրդարանը կրկին հանդես է եկել հերթական նախաձեռնությամբ: Մեկնարկել է երկօրյա աշխատաժողով, որի օրակարգում էին պետական բյուջեի նախագծի քննարկման գործընթացում քաղհասարակության ներգրավման և սոցիալական պաշտպանության ոլորտին վերաբերող հարցեր: ՄԱԶԾ «Նոր Հայաստան, ժամանակակից խորհրդարան» 2-րդ ծրագիր, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության Հանրային ֆինանսների կառավարման ծրագիր եւ, իհարկե, ՀՀ Ազգային ժողով. եռակողմ գործընկերությամբ ձևավորվում է հանրային ֆինանսների կառավարման նոր մշակույթ: