Հանրապետական նշանակության ավտոճանապարհներին շարունակվում են միջին նորոգման աշխատանքները. Ճանապարհային դեպարտամենտ
Հ-30, /Մ-4/ - Ճամբարակ- /Հ-7/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 41+158-կմ 55+200 հատվածում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ։ Այդ մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:
Մոտ 14 կմ երկարությամբ ավտոճանապարհին նախատեսված են փոսային նորոգման, հարթեցնող և վերին շերտերի տեղադրման աշխատանքներ, կողնակների լրացում, գծանշում և այլն։
Արդեն մոտ 3 կմ հատվածում ասֆալտբետոնե շերտը տեղադրվել է։ Շինարարությունը շարունակվում է։ Ի դեպ, միջին նորոգման աշխատանքներ են տարվում Հ-30 ճանապարհի այլ հատվածներում նույնպես։
Աշխատանքները կատարվում են ՀՀ պետական բյուջեի միջոցներով։