Նիկոլ Փաշինյանի քաղաքական վեկտորն է` «ով ինձ իշխանության կպահի` ես նրա հետ եմ», «որտեղ իշխանություն` այնտես ես կաց»: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

«Հետևաբար, այն աշխարհաքաղական կենտրոնը, ուժը, միավորը, որը կտա իրեն իշխանության վերարտադրության, իշխանության պահպանման երաշխիքներ` նրա պոչն էլ բռնելու է:

Նիկոլ Փաշինյանի համար Հայաստանի Հանրապետությունը Պռոշյանի դաչաներն են, կառավարական ամառանոցներն են, Հանրապետության հրապարակում իր աշխատասենյակն Արագածով ու ավտոշարասյուները: Հասկանում եք` փոքր ժամանակ հեծանիվ չունենալը շատ լուրջ հետք է թողնում հետագա կյանքի վրա, իսկ եթե հետո այդ մարդն իշխանության է գալիս ու ունի նախորդ իր` իբր մասնագիտական գործունեության ընթացքում ծախվելու սովորություն... մարդ եթե մեկ անգամ ծախվում է` դա շատ արագ դառնում է սովորություն ու հետո, երբ ինքը, ցավոք սրտի, նստած է երկրի վարչապետի աթոռին, իր ծախվելով ծախում է նաև մեր, ձեր ու բոլորի ապագան, հենց դրա դեմ ենք մենք ամեն օր պայքարում»,- ասաց Մամիջանյանը:

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն