Բայդենը դիվանագետների տարհանման մասին խորհրդակցություն է անցկացրել
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Աֆղանստանում տիրող իրավիճակը քննարկել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի եւ նրա ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ, հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
«Նախագահ Բայդենը քարտուղար Բլինքենի, պետքարտուղար Օսթինի եւ ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանի հետ քննարկել է անվտանգ կերպով Աֆղանստանի քաղաքացիական բնակչության ներկայությունը կրճատելու շարունակական ջանքերը», - ասվում է տեքստում:
Ավելի վաղ ԱՄՆ կառավարությունը հայտարարել է Քաբուլում իր դեսպանության աշխատակիցների թվի կրճատման մասին: Մոտ 3000 զինծառայող է ուղարկվել Քաբուլ՝ ամերիկացիներին տարհանելու համար: Միեւնույն ժամանակ, Պենտագոնը ակնկալում է, որ մոտ 1000 զինծառայող կշարունակի պաշտպանել Քաբուլում մնացած դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցներին: