Ինդոնեզիան BRICS-ին միանալու ցանկություն է հայտնել
Ինդոնեզիայի իշխանությունները BRICS+ ձևաչափով հանդիպման ժամանակ ցանկություն են հայտնել միանալու կազմակերպությանը՝ ասված է երկրի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ։
«Ինդոնեզիայի միացումը BRICS-ին ծառայում է որպես ազատ արտաքին քաղաքականության դրսևորում: Դա չի նշանակում, որ մենք միանում ենք ինչ-որ կոնկրետ ճամբարի, մենք ակտիվ մասնակցում ենք բոլոր ձևաչափերին»,- ասել է Ինդոնեզիայի ԱԳ նախարար Սուգիոնոն:
Նրա խոսքով՝ BRICS-ի առաջնահերթությունները համապատասխանում են Ինդոնեզիայի կառավարության ծրագրերին, հատկապես նրանք, որոնք կապված են պարենային ու էներգետիկ անվտանգության, աղքատության վերացման, մարդկային ռեսուրսների զարգացման հետ:
Սուգիոնոյի խոսքով՝ BRICS-ին մասնակցության միջոցով Ինդոնեզիան ցանկանում է ուշադրություն հրավիրել զարգացող երկրների և գլոբալ հարավի երկրների ընդհանուր շահերի վրա: