Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը մերժել է Կիևին անմիջապես ՆԱՏՕ հրավիրելու վերաբերյալ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խնդրանքը։ Դրա մասին Շոլցը խոսել է ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Շոլցը հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ի երկրները «նկարագրել են հեռանկարները» Ուկրաինայի համար, հայտնել է գերմանական Deutsche Welle պարբերականը։

«Կարծում եմ՝ այս պահին նոր որոշման անհրաժեշտություն չկա»,-նշել է Շոլցը։

Ըստ կանցլերի՝ կարևոր է հստակեցնել, որ «պատերազմող երկիրը չի կարող  ՆԱՏՕ-ի անդամ դառնալ»։

«Սա գիտեն բոլորը, այս հարցում տարաձայնություններ չկան»,-հավելել է նա։

«Ներկա պահին Ուկրաինային ՆԱՏՕ-ին միանալու հրավեր չի սպասվում, քանի որ դաշինքի դեպքում հրավերը սովորաբար շատ արագ կապվում է անդամակցության հետ», - հավելել է Շոլցը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն